«Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը հունվարի 20-ից ժամանակավորապես սահմանափակում է մտցրել Հայաստանից Ռուսաստան ներկրվող որոշ գյուղատնտեսական մթերքների համար՝ պայմանավորված «Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով, և, համապատասխանաբար, Ռուսաստանում այդ հիվանդության տարածման վտանգից ելնելով»։
Դաբաղի տարածումը թաքցնելով՝ փորձ է արվել փրկել խոշոր արտահանողների գրպանը (տեսանյութ)
Ըստ ՍԱՊԾ հաղորդագրության, ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 20-ից ժամանակավոր արգելք է մտցրել դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիների՝ խոզերի, խոշոր և մանր կենդանիների, դրանց գենետիկ նյութի և մսի, վերամշակում չանցած ենթամթերքի, ինչպես նաև ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքի ու տվյալ կենդանիների հումքի՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման համար: