Օսկարի 88- րդ մրցանաբաշխության մեկնարկին կա դեռ մեկ ամիս, բայց այդքան ցանկալի արձանիկը ստանալու հարցի շուրջ արդեն բուռն կրքեր են զարգանում

Կինոակադեմիային արդեն իսկ մեղադրել են ռասիզմի մեջ, չնայած, որ արդեն 2րդ անգամ է, ինչ մրցանակաբաշխությունը վարելու է Քրիս Ռոքը: Յուրաքանչյուր դեպքում, մրցանակաբաշխության գլխավոր թեման, որը հուզում է շատերին, շարունակում է մնալ Լեո Դի Կապրիոյի օսկարը:

Այս տարի նա արդեն 5-րդ անգամ է նոմինացվում «լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում: Կժպտա արդյո՞ք հաջողությունն այս տարի Լեոյին: Անհամբերությամբ սպասում ենք փետրվարի 28-ին, իսկ մինչ այդ կարդում ենք աստղագետ Ստելլա Միրայի կանխատեսումը:

Փորձագետի մեկնաբանությունը

Օսկարի «լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում կրկին անգամ ներկայացվել է Լեոնարդո Դի Կապրիոն: Եկեք ուսումնասիրենք նրա հորոսկոպը և գնահատենք Կինոակադեմիայի մրցանակը ստանալու նրա հնարավորությունները:

Լեոյի տվյալները ուսումնասիրելուց հետո ափսոսանքով կարելի է փաստել, որ այս տարի Օսկար ստանալու հավանականությունը ևս ցածր է: Ընդհանուր առմամբ, չնայած իր հայտնիությանը և տաղանդին, Դի Կապրիոն ոչ այնքան հաճախ է մրցանակներ ստանում: Դրանում «մեղավոր է» Սատուրն մոլորակը, որի աստղագիտական էությունը կանայում է ինչ-որ բանի սահմանափակման, փոքրացման և պակասի մեջ: Ընդ որում, այս հորոսկոպում մոլորակի ուժեղ կարգավիճակը տալիս է կայուն հեղինակություն, իշխանություն և ճանաչում: 

Լեոյի անձնական հորոսկոպում Սատուրնը գտնվում է կարիերայի մեջ, միևնույն ժամանակ, բավական թույլ է Խեցգետնի նշանում: Սա, իհարկե, չի հերքում մրցանակների տեսքով պաշտոնական չանաճումը, բայց կարող է դանդաղեցնել այն մինչ ավելի հասուն տարիքին հասնելը: Այդ իսկ պատճառով Լեոն իրական շանս կունենա Օսկար ստանալու 2020թ.-ից ոչ շուտ: 

Իսկ ա՞յս տարի... Սատուրն և Յուպիտեր. մոլորակներ, որոնք պատասխանատու են սոցիումիում մեր գրանցած հաջողությունների համար: Այս պահին դերասանի մոտ դրանք գտնվում են բավական թույլ դիրքերում: Սատուրնի դիրքը նպաստում է, որպեսզի նրա անվան շուրջ խոսակցություններն ու աղմուկը խլացվեն, ինչը կարող է վատ անդրադառնալ նրա հեղինակության վրա, իսկ Յուպիտերի դիրքը թույլ չի տալիս ճանաչում նման պաշտոնական կառույցի կողմից: 

Այսպիսի իրավիճակում, ցանկալի արդյունքի հասնելու հավանականությունը շատ ցածր է:

YN.am ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք )