Կարիճ: Օրը լի է հոգսերով: Շրջապատի մարդկանց խնդիրների լուծումը՝ ձեզնից շատ ժամանակ կխլի: Ձեզ կդիմեն բոլոր նրանք, ովքեր կծուլանան ինքնուրույն գործել: Համբերատար կլսեք նրանց գանգատները և գործի կանցնեք, մինչդեռ սեփական ծրագրերը չիրականացված կմնան: Որքան էլ տարօրինակ է,բայց անձնական հարցերով այսօր չեք մտահոգվում:
Խնայեք ձեզ: Հոգնածությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Մրսածության, վարակիչ հիվանդությունների վտանգը մեծ է: Ֆիզիկական ծանրաբեռնվածութունը ցանկալի չէ: