Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանն այցելեց իր խոսքով իր փոքր տուն` Ավան վարչական շրջան: Քարոզարշավի առաջին վայրը հենց Տարոն մարգարյանի բակն էր, որտեղ էլ նա ապրում է:
Ավանցիները քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում իրենց վրդովմունքը հայտնեցին, թե ինչու են լրագրողները հետաքրքրվում Տարոն մարգարյաի ունեցվածքով.« Ինչքան ունի դա ձեզ չի վերաբերվում :Ինչի չեք ասում` Սերժին ոտեղից»,- լրագրողներին հանդիմանեց կանանցից մեկը:
Հատկանշական է, որ լրագրողների հետ ավանցիների զրույցը Տարոն Մարգարյանին մեքենայում մոտ 10 րոպե հարկադրված սպասեցրեց` մինչև ճանապարհը ազատվեր:
Ավանցիների հետ մեր զրույցն ամբողջությամբ` YerevanNews.am-ի տեսանյութում: