Հունվարի 15-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Glendale Memorial հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության: Վիրահատությունը կատարել են հայտնի բժիշկներ՝ վիրաբույժ, դոկտոր Պետար Վուկասինը և հայ ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը : Ետվիրահատական բուժումից հետո Տեր-Պետրոսյանը հունվարի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ ապաքինումը շարունակում է ազգականների տանը :

Կարելի է ենթադրել. որ հիվանդության առաջացման հարցում երկրորդական դեր չեն խաղացել խրոնիկական սթրեսսային վիճակները, բացասական հույզերի կուտակումները և անտարակույս տարիներ շարունակ ծխելը չարաշահելը : Մաղթենք հիվանդին շուտափույթ ապաքինում, թող կազդուրվի շուտով, գնա տեր կանգնի իր ընտանիքին, իր սիրասուն թոռնիկներին :

Vardges Davtyan