Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական բանաձևերի նախագծերը, հնարավոր է, քննարկման չդրվեն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հայ դատի Եվրոպայի գրասենյակից՝ արձագանքելով ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Անն Բրասյորի այն հայտարարությանը, թե կան բազմաթիվ առաջարկներ՝ վերոնշյալ բանաձևերի նախագծերի վերաբերյալ քննարկում չանցկացնել։
«Այո, կա նման հավանականություն: Այսօր ավելի ուշ կիմանանք»,- փոխանցեցին Հայ դատի Եվրոպայի գրասենյակից:
ԵԽԽՎ նախկին նախագահ Անն Բրասյորը վեհաժողովի նստաշրջանի մեկնարկից առաջ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ հայտարարել է, որ կան բազմաթիվ առաջարկներ՝ հակահայկական բանաձևերի նախագծերի վերաբերյալ քննարկում չանցկացնել։