Հունվարի 25-ին, ժամը 14.26-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում «Միցուբիշի» մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ագելափակումից դուրս են բերել «Միցուբիշի կանտեր» մակնիշի 912 OP 61 պետհամարանիշով ավտոմեքենան և ավտոմեքենայում գտնվող ուղևորին:

***

Հունվարի 25-ին, ժամը 13.52-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղբյուրակ թաղամասի Չարենցի փողոցի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Միցուբիշի ԻՕ» մակնիշի 35 DU 996 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

***

Հունվարի 25-ին, ժամը 13.39-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 PU 080 պետհամարանիշով ավտոմեքենան:

***


Հունվարի 25-ին, ժամը 12.13-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զբոսայգու տարածքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 01 US 111 և «Կիա Սորենտո» մակնիշի 80 OS 999 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

***

Հունվարի 25-ին, ժամը 11.55-ին տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն-Լանջազատ ավտոճանապարհին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի Տ3713 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 25-ին, ժամը 11.20-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ագելափակումից դուրս են բերել «Ֆոլցվագեն քադի» մակնիշի 34 TV 29 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 25-ին, ժամը 09.47-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1 կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել առվակի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությոնը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն ագելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 33 UV 376 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 25-ին, ժամը 08.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Նարեկացու փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2107 մակնիշի 34 SR 680 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ.):