«Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»- ին հայտնի դարձավ, որ օրերս հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանը։ Վերջինս ամանորի տոների առթիվ արձակուրդից վերադառնալուց հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Թե որն է աշխատանքից ազատվելու պատճառը՝ ճշտել չհաջողվեց։
Ըստ որոշ շշուկների, նա ընտանիքի հետ պատրաստվում է հեռանալ Հայաստանից։ Երեկ տեղեկացանք նաև, որ Գ.Հակոբյանի փոխարեն եկամուտների հաշվաոման և գանձման վարչության պետ է նշանակվել Արմեն Հարությունյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնը»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: