Հունվարի 25-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղուց Կոտայքի մարզի Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին՝ «Պագո» սգո սրահի մոտակայքում, տեղի է ուեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես C-320 մակնիշի 34 OC 614 (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Խ.) և Լադա-100» մակնիշի 34 AN 306 (վարորդ՝ Գ. Հ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Լադա-100» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1983 թ. ծնված Մ. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ-ի ծննդատուն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը: