Մադրիդի «Ռեալը» կարող է օգտվել Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեզուտ Օզիլի տրանսֆերը գնելու առաջնահերթային իրավունքից և ետ բերել նախկին ֆուտբոլիստին, հաղորդում է Eurosport-ը:
Մեսութ Օզիլը 2013-ին է «Ռեալից» տեղափոխվել «Արսենալ»՝ 44 միլիոն եվրոյով: Ֆուտբոլիստը վերջերս խոստովանել էր, որ միայն հիմա է ցուցադրում կայուն խաղամակարդակ:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 2016թ. ամառային և 2017թ. ձմեռային տրանսֆերային պատուհանների ժամանակ զրկված կլինի նոր խաղացողների հայտավորելու իրավունքից: