Կշեռք: Այսօր չարժե շատ ժամանակ վատնել մտորումների վրա` որքան ավելի շատ եք մտածում, այնքան ավելի փչանում է ձեր տրամադրությունը: Ավելի լավ է օրը նվիրել հաճելի զբաղմունքների` լավ կլիներ այցելել մարզադահլիճ կամ պարահրապարակ: Աճում է հետաքրքրությունը գեղանկարչության, երաժշտության, գրականության հանդեպ, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ նոր ստեղծագործական հակումներ կհայտնաբերեն:
Օրվա երկրորդ կեսը հիանալի պահ է աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք դժվար թե ուշադրության կենտրոնում հայտնվեք, սակայն նոր ծանոթություններ կհասցնեք հաստատել:
Կարիճ: Օրն առանց կորուստների կանցնի միայն այն դեպքում, եթե դուք զգույշ գործեք: Լավ կլինի, որ հրաժարվեք ուղևորություններից, եթե ստիպված եք լինելու մեքենա վարել, ինչպես նաև` բարդ գործիքների հետ աշխատելուց, թիմային սպորտաձևերից: Տրամադրությունը կբարձրացնեն ընկերների հետ զբոսանքները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են, փոխարենը` իրենց մասին հիշեցնել կտան հին ընկերները: