Ռուսական քաղաքացիական ինքնաթիռի օդաչուները հազիվ են կարողացել խուսափել Սիրիայի տարածքից բաց թողած հրթիռներից:Այս մասին հայտնել են Интерфакс գործակալությանը մոտ կանգնած աղբյուրները: Աղբյուրը հաստատել է, որ օդաչուներին հաջողվել է փրկել ուղևորների կյանքը և հենց ինքնաթիռը:

«Ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է ժամանակին մի կողմ տանել ինքնաթիռը»,- այս մասին նշել է գործակալության աղբյուրներից մեկը Մոսկվայում:

Ենթադրաբար կրակը նպատակամղված է եղել ինքնաթիռի կողմը, սակայն պարզ չէ կրակողները իմացել են, որ այն ռուսական է եղել, թե ոչ: Սիրիական կողմը ընդունել է, որ երկուշաբթի առավոտյան անհայտ անձինք երկու հրթիռ են բաց թողել, որոնք պայթել են ռուսական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի մերձակայքում:

Ինքնաթիռը թռիչք է կատարելիս եղել Եգիպտոսից:Ինքնաթիռի խցիկում եղել է 200 մարդ, որից ոչ մեկ վնասվածք չի ստացել: