Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախագահի պատասխանը, որը նրան փոխանցել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
Նախագահի նամակում մասնավորապես նշվում է. «Սիրելի Սեդա, իմ թանկագին ընկեր, սիրով ծանոթացա Ձեր գրառմանը։ Ես նույնպես հույս ունեմ, որ Վարդան Պետրոսյանը ուժ կգտնի և կօգնի մեզ անցնելու ներման գործընթացի բարդ ճանապարհով, որպեսզի հնարավորին արագ այս հարցը կարգավորի։ Լավագույն ցանկություններով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան»։
Հիշեցնենք, որ Սեդա Ազնավուրը իր խնդրանքը հրապարակել էր ֆեյսբուքյան իր էջում։