Այո, գրեք, ինչքան կարող եք շատ նկարեք ու գրեք բանակ մեկնող նորակոչիկների մասին. նկարներ դրեք, տեղեկացրեք, որ ձեր բարեկամը կամ եղբայրը մեկնեց ծառայության կամ ողջ առողջ ետ վերադարձավ
Ես ուրախ եմ, որ նման մշակույթ ա ձևավորվել ՖԲ-ում ու զարգանում ա:
Բացատրեմ ինչու
Ամեն մի նման գրառումը կամ նկարը և դրա տակ ոգեշնչող ու ուրախ մեկնաբանություները իրականում լուրջ մոտիվացիա են ցանկացած ապագա նորակոչիկի համար.
մեր ժամանակ ՖԲ-բան չկար. մեր բանակ գնալուց այդ մասին իմանում էին հարևանները, բարեկամները, մեր ընկերները, լաավ ծանոթները ու վերջ.
Հիմա, շնորհիվ համացանցի ու սոցցանցերի, այդ լսարանը անհամեմատ մեծ է, հետևաբար նաև ողջունողներն ու բարի ծառայություն մաղթողները: Դա մի տեսակ հպարտություն ա առաջացանում նորակոչիկի մոտ, ուրախ տրամադրություն, եթե նա իմանում է, որ իրենց այդ պահին ողջունում են ոչ միայն իր բարեկամներն ու ծանոթները, այլ մի ամբողջ ֆեյսբուքահայություն
դա տեսնում և նկատում ա,նաև ապագա նորակոչիկը, քանի որ հիմա բոլոր ապագա նորակոչիկները, վստահաբար, գրանցված են ՖԲ-ում.
տեսնում ու հասկանում է, որ վաղը-մյուս օր ՖԲ-ի հերոսը ինքն է լինելու, իրան են մեծխարելու ու գնահատելու որպես ապագա Զինվորի. իսկ դրանից էլ ավելի լուրջ մոտիվացիա՞
Մի խոսքով լավ է, լավ...
Զինվորը, իրականում, կնոջից առավել ուշադրության ու իր ծառայության դրվատանքի ու գնահատանքի կարիք ունի: Եթե դա եղավ, նա խիզախությամբ կկատարի ամենադժվար մարտական առաջադրանքները: Վստահ եղեք դրանում:
Վլադ Հովհաննիսյան