Կշեռք: Օրը բավական բարդ է, սակայն` ոչ անհույս: Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի, բայց դրանք հնարավոր է հարթել, ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն: Կարևոր է, որ դուք հստակորեն տարանջատեք անձնականն ու պրոֆեսիոնալը:

Այսօր ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնելը, ավելին` դրանց կյանքի կոչելու հարցում էլ ավելի լավ է չշտապել: Օրը միանգամայն հարմար է ֆիզիկական աշխատանքի, ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մաքուր օդում գտնվելու համար:

Կարիճ: Սա ընտանեկան ոչ այնքան բարդ, սակայն կարևոր գործերի, կարգուկանոն մտցնելու օր է: Այն միանգամայն հարմար է կանանց հետ շփումների համար` նրանց հետ հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, դուք ստանում եք այն աջակցությունը, որի կարիքը խիստ զգում էիք: Աշխատավայրում ամեն ինչ չէ, որ հարթ է, սակայն թե’ աշխատակիցների, և թե` ղեկավարության հետ, ի վերջո, կկարողանաք լեզու գտնել:

Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր  և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին: