Ալիևը մի փեշ փող ծախսեց, որ հակահայ զեկույցները ԵԽԽՎ-ում անցնկացնի ու ստացավ միայն մեկը: Ի՞նչ է դա տալիս Ադրբեջանին՝ ոչինչ: Արցախն ունի իր կառավարությունը, որի հետ թող գնան, բանակցեն ու ջուր խնդրեն: Հետո էլ հիշում եմ, որ Վանգան ասել էր. «Ադրբեջանն անցնելու է ջրի տակ»: Աչքիս, ի վերջո, Սարսանգի ջուրը բաց թողենք, որ էդ կնկա մի գուշակությունն էլ իրականություն դառնա: Որքան շատ Ադրբեջանը նմանօրինակ զեկույցների վրա փող ծախսի, այնքան ավելի լավ:
ԵԽԽՎ-ն ավելի կարևոր իրադարձությունների կիզակետ էր: Երեկ մեր Աժ փոխնախագահը ԵԽԽՎ-ում ընտրվել է փոխնախագահ: Դաբլ փոխնախագահ լինելուց լավ բան մեկ էլ ադրբեջանական զեկույցը տապալելն է: Ի՞նչ է տալիս Հերմինե Նաղդալյանի փոխնախագահ լինելը՝ ոչինչ: Շնորհավորում եմ:
Երեկ ԱԺ պատգամավորներից մեկը (անունը չեմ հիշում), ով համատեղությամբ նաև ՀՀԿ-ական է, ասում էր՝ եկեք ՖԲ-ում գրառում կատարողներին քրեական պատասխանատվության ենթարկենք: Սենց մի պահ անցա ԱԺ-ի նիստերի հուշերով ու հասկացա, որ մեր պատգամավորն ԱԺ-ում կա՛մ չի եղել, կա՛մ էլ քնել է հենց այն պահրին, երբ ԱԺ-ում իրար են հայհոյել, ու պատասխանատվության ենթարկվելու էլ ավելի լավ հիմքեր գտա:
Ադրբեջանական մարազմը հասնում է իր գագաթնակետին կամ մի բան էլ անցել է: Մարդիկ էժանագին քարոզչության վարպետներ են, ասել է թե՝ լեվել 33: Հիմա էլ հայտարարում են, թե տարածքներ են «գրավել», բայց մի բան մոռացել էին մեր հարևանները, որ այդ տարածքները վաղուց գտնվում են իրենց տիրապետության տակ:
Էդգար Սասունցի Խաչատրյան