ԼՂՀ խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության անդամ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում երեկ քննարկված ու քվեարկված զույգ հակահայ բանաձևերին: 

Նա մասնավորապես գրել է.

«ԵԽԽՎ բանաձևերի մասին: Սարսանգին վերաբերվող բանաձևը նույնպես կտապալվեր, եթե հայաստանյան պատվիրակներն օգտագործեին արցախյան պաշտոնական փաստարկները: Սրա փոխարեն ինչ-որ ընդհանուր ձևակերպումներով ու լոլոներով սահմանափակվեցին, ինչն էլ բերեց բանաձևի ընդունմանը: Ընդհանուր առմամբ բանաձևերը տապալելու աշխատանքները բավականին ուշ սկսվեցին, ինչը նույնպես երկրորդ բանաձևի քվերակության վրա իր ազդեցությունն ունեցավ: Իսկ որոշ երկրների պատվիրակների խիստ ադրբեջանամետությունը պետք է ուշադիր ուսումնասիրվի և լուրջ աշխատանք տարվի նրանց հետ: Ուկրաինայի պատվիրակների ամբողջ կազմով կողմ քվեարկելու մեջ, օրինակ, մեղավորը Արցախի իշխանություններն են: Չլինեիեն Չեռնենկոյի ժամանակներից մնացած որոշ ուղեղների նախաձեռնությունները` հնարավոր կլինել ուկրաինացի որոշ պատվիրակների չեզոքացնել»: