ՀԴԲ-ի գործակալները, որոնք վարում են Բոստոնի ահաբեկչության գործը, երկուշաբթի օրն այցելել են Թամերլան Ցարնաևի կնոջ` Քեթին Ռասելի տուն, կատարել հետախուզում և վերցրել ԴՆԹ-ի անալիզ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Ինչպես հայտնում է գործակալությունը ոստիկանները հետախուզությունից հետո վերցրել են մի քանի պայուսակ, որոնց տարողության մասին, սակայն խոսք չի գնում: Wall Street Journal պարբերականի տվյալներով ՀԴԲ-ի գործակալները այցելել են Ռասելին նրանից ԴՆԹ-ի անալիզ վերցնելու համար: Ինչպես հայտնում է պարբերականն ավելի վաղ պայթած ռումբերից մեկի բեկորների վրա հայտնաբերել են կնոջ ԴՆԹ-ի հետքեր, սակայն դա դեռ չի նշանակում, որ ահաբեկչությանը կին է մասնակցել:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Թամերլան Ցարնաևը ունի կին և երեք տարեկան աղջիկ, որոնք ապրում են ԱՄՆ-ում: Ինչպես հայտնում է անգլիական Daily Mail պարբերականը 24 ամյա Քեթրին Ռասելը իսլամ է ընդունել Թամերլանի հետ ամուսնանալու համար: Ռասելի իրավապաշտպանները հայտարարել են, որ վերջինս օժանդակություն է ցույց տալիս իշխանություններին ահաբեկչության մանրամասները պարզելու համար: