Կարիճ
Վատ օր չէ կատարված աշխատանքի արդյունքների միջանկյալ ամփոփման, ձեռնարկած գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի հետ կապված անշտապ ծրագրեր կազմելու համար: Պետք չէ հավատալ շրջապատի մարդկանց բոլոր խոստումներին, միևնույն ժամանակ` կարիք չկա սեփական խոսքերը քամուն տալու: Ծանոթություններում պետք է բծախնդիր լինել` այսօր ձեր կողքին գտնվելու ցանկություն ունեն այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Սիրահարված Կարիճները հակված են վեճերի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:
Աղեղնավոր
Օրը դժվար թե արդարացնի ձեր սպասումները: Երևի հարկ կլինի ինքնուրույն գործի անցնեք և փորձել փոխել իրադարձությունների ընթացքը` ձեր սեփական նախասիրություններին համապատասխան: Հրավերների ու առաջարկների մի սպասեք, ինքներդ ծրագրեր կառուցեք, որոշեք, թե ինչ գործով զբաղվեք և ինչպես հանգստանաք: Հնարավոր են տարաձայնություններ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Ձեր որոշ արտահայտություններ և գործողություններ նրանց դուր չեն գալիս: Այդ իրավիճակներում կփրկի հումորը, դրա շնորհիվ դուք նաև առավել հմայիչ կդառնաք հակառակ սեռի ներկայացուցիչների աչքում:
Այծեղջյուր
Այսօր պետք է մի փոքր թուլացնեք ռիթմը` շտապողականությունը ծայրահեղ անցանկալի է, իսկ որոշ դեպքերում էլ` վտանգավոր:Թույլ տվեք` իրադարձություններն իրենց հունով ընթանան, իսկ մինչ այդ ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Սա այն օրն է, որի ընթացքում կարելի է ձերբազատվել անօգուտ կապերից, ինչպես նաև ամրապնդել այն հարաբերությունները, որոնք ձեզ օգտակար կլինեն: Այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում, դուք մոտենում եք տրամաբանության և սթափ դատողության դիրքից: Դա օգնում է լուծել առկա խնդիրները, սակայն մտերիները սկսում են կասկածել, թե արդյոք դուք անկե՞ղծ եք ձեր զգացմունքներում:
Ջրհոս
Օրը լավ կդասավորվի, եթե կարողանաք զգուշավորություն դրսևորել և հրաժարվել կասկածելի ձեռնարկների մասնակցելուց: Գայթակղությունները շատ կլինեն, սակայն սթափ մտքի պակաս չունեք: Ցանկալի չէ խոշոր ֆինանսական գործարքներ կատարել, գումար ծախսել ոչ անհրաժեշտ իրեր ձեռք բերելու վրա: Հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը: Նրանք ձեզանից ինչ-որ բան են սպասում, սակայն չեն շտապում հայտնել, թե ինչ: Ստիպված կլինեք դժվար խոսակցություն նախաձեռնել` իրավիճակը հասկանալու համար:
Ձկներ
Այն գործը, որին դուք ձեռնամուխ եղաք օրեր առաջ` ակնկալելով արագ հաջողություն, անսպասելիորեն շատ գլխացավանք կպատճառի: Այժմ արդեն միանգամայն ակնհայտ է, որ դուք ամեն ինչը չէ, որ հաշվի էիք առել, սակայն նահանջել չի կարելի, առավել ևս որ չկա նահանջի տեղ: Հաշտվեք այն բանի հետ, որ տվյալ պահին պետք է ինչ-որ բան զոհաբերել` հետագայում շռայլ փոխհատուցում ստանալու համար: Այսօր ստիպված կլինեք բավական տհաճ բացատրություններ տալ, պատասխանել որոշ վիրավորական հարցերի: Նեղացկոտություն դրսևորելու ժամանակը չէ: Փորձեք սրբագրել այդ մարդկանց մասին ձեր պատկերացումները: Դուք նորովի կհայտնագործեք նրանց, և այդ հանգամանքը շուտով ձեզ բարի ծառայություն կմատուցի: