«168 Ժամ» թերթը գրում է.
«ՀՀ առևտրային բանկերի 2015թ. 4-րդ եռամսյակի հաշվետվությունների համաձայն՝ ՀՀ առևտրային բանկերում հաճախորդների հաշիվների և ավանդների մեծությունը 2015-ի տարեվերջին կազմել է 1 տրիլիոն 910.8 մլրդ դրամ՝ տարեսկզբի 1 տրիլիոն 695.7 մլրդի դիմաց։ Այսինքն՝ ավանդները տարվա ընթացքում աճել են 215 մլրդ դրամով կամ 12.7%-ով։
Նույն աղբյուրների համաձայն՝ բանկերի կողմից հաճախորդներին տրված վարկերի մեծությունը 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 164.7 մլրդ դրամ։ Տարվա սկզբին այդ ցուցանիշը 2 տրիլիոն 145.8 մլրդ դրամ էր։ Այսինքն՝ առևտրային բանկերի վարկային պորտֆելը 2015 թվականի ընթացքում աճել է 18.9 մլրդ դրամով կամ 0.9%-ով։ Սա նշանակում է, որ հաճախորդները բանկերի նկատմամբ ավելի շռայլ են գտնվել, քան բանկերը՝ հաճախորդների։ Իսկ եթե կուզեք՝ հաճախորդները բանկային համակարգին ավելի շատ են վստահել՝ իրենց գումարները այնտեղ ավելացնելով, քան հակառակը։
Ու հաշվի առնելով 2014 թվականի դեկտեմբերյան շոկը՝ բանկային համակարգը պետք է ոսկե մեդալ շնորհի իր հաճախորդներին՝ այս աստիճանի վստահության համար»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: