ՕԵԿ ական Հովհաննես Շահինյանը վստահ է, որ Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը դառնալու է քաղաքապետ:
«Արմեն Երիցյանն այն վարչարարն է, ում կառավարման մեթոդոլոգիան պետք է կիրառվի մնացած նախարարություններում»,-ասաց Շահինյանն ավելացնելով, որ նրանց փորձելու կարիք չկա այլևս, քանի որ նրանք արդեն իրենց գործով ապացուցել են իրենց աշխատանքի արդյունավետությունը:
Իսկ, ինչ վերաբերում է ներկայիս քաղաքապետարանի աշխատանքներին, ըստ Շահինյանի, նրանք կրկնում են նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի կատարած սխալները:
«Չպետք է թուլ տալ, որ Վահագն Խաչատրյանը նորից կառավարի Երևանը»,-ասաց նա, հիշելով նակին քաղաապետի բացթողումները:
«Ես նրա կառավարման ժամանակ Արաբկիրի թաղապետն էի և հիշում եմ, թե ինչպես տասնյակ հազարավոր բակային տարածքներ վերածվեցին ավտոտնակների: Հիմա նույնը շարունակվում է»,- ասաց Շահինյանը և ասվածը հիմնավորելու համար բերեց օրինակներ.
«Հալաբյան փողոցում տեսե՞լ եք ինչպես են այգու, պուրակի տարածքում երկհարկանի շենք կառուցել, կամ տեսե՞լ եք Կոմիտասի 1 հասցեում գտնվող կցակառույցները»,-ասաց Շահինյանը: