Միսը սովորականից մեծ էր, կարելի էր նույնիսկ երկու պատառով ուտել: Գարու մեջ այնքան յուղ էին լցրել, որ ուտելը գրեթե անհնար էր:
Հրամանատարը ստուգող գնդապետի հետ շրջում էր ճաշարանում և հպարտ հայացքներ գցում յուղով լի գարու ամաններին: Էդ յուղը մեր մեկ շաբաթվա պաշարն էր, և զինվորներից ոչ մեկը հրամանատարի հպարտությունը չէր կիսում:
Բայց սեղաններին միրգ կար, որը մեզ հիշեցրել էր քաղաքացիական կյանքը և մեղմեց հրամանատարի ու շարքայիների՝ ժամանակակից լեքսիկոնով ասած սոցիալական անհավասարությունը: Միրգը մեզ հիշեցրեց, որ մենք էլ ենք մարդ և մենք շնորհակալ էինք:
Երեկոյան տոնական տողան էր:
-Զինվորի հաց ուտողը բոզի տղա է,-նույն հպարտությամբ վերջում հայտարարեց հրամատարը: Իսկ տուն գնալուց, ավանդույթի համաձայն, զինվորները միսը և հնդկաձավարը բեռնեցին նրա վիլիսը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/975108572559378