ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հունվարի 27-ին ստացվել են նյութեր՝ 5-ամյա աղջիկ երեխային բռնաբարելու և 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ: Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի մարզի բնակիչ, ով 15 տարեկան է։

Նախաքննությունը շարունակվում է, և կատարվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Այլ մանրամասներ քրեական գործով հրապարակման ենթակա չեն։