Փետրվարի 7-ին ժամը 17:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա ՙՙ ՁՄԵՌ ՊԱՊ ՄՆԱ ՄԵԶ ՀԵՏ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԻՆ,, խորագրով բեմականացված համերգային ծրագիրը:
Նախադեպը չունեցող այս հրաշալի միջոցառմանը մասնակցելու են փոքրիկ հայտնի երգիչ-երգչուհիներ, բեմականացված համերգային ծրագիր` մասնակցությամբ ԼՈԼԻԿ ԲՈԼԻԿԻ,
պարային խմբերի` Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոն, «TK» Շոու բալետ։
YerevanNews.am-ը խոսեց փոքրիկ մասնակիցների հետ, ովքեր ոգևորությամբ պատմեցին միջոցառման նպատակի ու սպասումների մասին:
Փոքրիկ մասնակիցներից մեկը վստահաբար ասաց, որ Ձմեռ պապիկի մշտական ներկայությունը մեր կյանքում ավելի հետաքրքի կդարձնի մեր առօրյան: Ու այն հրաշքը, որին սպասում ենք միայն Նոր տարուն, կլինի մեզ հետ անընդհատ: Որ ամենակարևորն է, փոքրիկները չեն տխրի Ձմեր պապիկի հեռանալուց:
Բոլոր երեխաների կողմից անչափ սիրելի ԼՈԼԻԿ ԲՈԼԻԿԸ և բոլոր մասնակիցները փորձելու են համոզել Ձմեռ Պապին, որ չգնա Լապլանդիա և ամբողջ տարին իրենց հետ մնա:
Այս շատ կարևոր հարցում մեծ է լինելու հանդիսատեսի դերը, քանի որ առանց հանդիսատեսի օգնության դժվար կլինի համոզել Ձմեռ Պապին:
Այնպես, որ բոլոր մանուկներին, երեխաներին և ծնողներին հրավիրում ենք մասնակիցը դառնալու և աննկարագրելի հաճույք ստանալու այս հիանալի համերգային ծրագրից:
Սիրով սպասում ենք բոլորիդ...
Տոմսերը պատվիրեք նախապես զանգահարելով`
095 21 61 35
Տոմսերի արժեքը` 1500 և 2000դրամ