Պրոֆեսոր Էդուարդ Նշանի Մանուկյանը բաց նամակով դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով:
«Այսօր, երբ խոր անկում է ապրում երկրի տնտեսությունը, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, անհրաժեշտ է պարզաբանել այս ամենի պատճառները, չսահմանափակվել միայն քննադատությամբ, այլ կատարել գործուն քայլեր՝ քրեական պատասխանատվության ենթարկել թե′ նախքին, և թե′ նոր պաշտոնյաներին՝ այս իրավիճակը ստեղծողներին: Այս ամենի հիմքը դրվեց 90-ականների սկզբներին, երբ հասարակական գործընթացները ղեկավարողը ՀՀՇ-ն էր` Լևոն Տեր-Պետրոսյանի (այսուհետև կրճատ ձևով` Լ.Տ.Պ.) առաջնորդությամբ:
Անհրաժեշտ է գոնե այսօր համակարգել ժամանակին Լ.Տ.Պ.-ի գլխավորությամբ կատարված քայլերն ու դրանց հետևանքները, որոնց վերլուծությունը թույլ կտա գնահատել և այդ քայլերը, և դրանք իրականացնողներին: Դիտարկենք այդ քայլերից որոշները»:
Ամբողջությամբ կարդացեք լուսանկարներում: