Լոս Անջելոսում սկսվել է մեծ աղմուկ բարձրացրած դատական գործընթաց, որտեղ  քննարկվում է Մայքլ Ջեքսոնի մոր` Քեթրին Ջեքսոնի միլիարդանոց հայցը երգչի համերգների կազմակերպող «ԷյԻՋի Լայվ» կազմակերպության դեմ:

Նշանավոր երգչի մայրն ու երեխաները մեղադրում են կազմակերպությանը սրտաբան Կոնրադ Մյուրեի վարձակալության անփութության համար:«Կազմակերպիչները պարտավոր էին իմանամ բժշկի ֆինանսական գործերի մասին, որպեսզի բացառեն որևէ հետաքրքրություն Մայքլ Ջեքսոնի  բուժման մեջ»,- այս մասին նշված է հայցի մեջ:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին ուժեղ ազդեցությամբ «Պրոպոֆոլ» դեղորայքի ազդեցության պատճառով սուր թունավորումից, որը համաձայն դատախազի երգչին տվել է բժիշկ Մյուրեյը:

 

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալության լրագրող դատարանում նիստի ժամանակ հանդես են եկել շուրջ 70 վկա միայն մեղադրական կողմից, այդ թվում հայտնի երգչուհի Դայանա Ռոսը, երգչի նախկին կանայք Լիզա Մարիա Փրեսլին, Դեբի Ռոուն, ռեժիսոր Սփայկ Լին, պրոդյուսեր Քուինսի Ջոնսը, մարզիչ Լու Ֆերնյոն և այլն:

Համաձայն որոշ լուրերի պաշտպանական կողմի փաստաթղթերում նշված է եղել նաև Մյուրեի անունը, որը 2011 թվականին մեղավոր են ճանաչել Ջեքսոնի սպանության մեջ, սակայն բժիշկը հրաժարվել է խոսել նիստի ժամանակ: Նա հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը և պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:

Սակայն ԷՅԻՋԻ կազմակերպության իրվապաշտպաններին անհանգստացնում է այն հարցը, որ դատարանը չի կարող անկողմնակալ որոշում ընդունել աշխարհահռչակ երգչին վերաբերվող դատական գործում: