Մադրիդի «Ռեալը» մոտ է տեխնիկական հովանավոր «Adidas» ընկերության հետ նոր ռեկորդային պայմանագիր կնքելուն:
Marca-ի փոխանցմամբ՝ գործարքը կնքելու դեպքում «սերուցքայինները» տարեկան կստանան 140 մլն եվրո:
Այսպիսով, «արքայական ակումբը» կարող է շրջանցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտը, որը նոր պայմանագրով տարեկան ստանում է 94 մլն եվրո: