ՖԻՖԱ-ի Բողոքարկման կոմիտեն քննարկել է Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի» դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշման բողոքարկումը և առժամանակ դադարեցրել է ֆուտբոլիստների տրանսֆերների արգելքը:
Գործի քննությունը կշարունակվի, բայց մինչև վերջնական որոշում կայացնելը մադրիդյան 2 ակումբները կկարողանան առանց սահմանափակումների կատարել գործարքներ:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն այս ակումբներին արգելել էր հաջորդ երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում հայտավորել նոր խաղացողների՝ մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների վերաբերյալ տրանսֆերային կանոնադրության խախտումների պատճառով: