Հունվարի 28-ին Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել էր Հայոց բանակի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն:
Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Պաշտպանության նախարարության տարածաշրջանային վարչության ղեկավարներ, Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, մի շարք երկրների ռազմական կցորդներ, պատգամավորներ, Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերան և քաղաքական-հասարակական գործիչներ:
Երեկոյի ընթացքում ներկաներին ողջունեցին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: