Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴԸ Ադրբեջանի և Հունգարիայի կառավարություններից պարզաբանումներ է պահանջում: Ռամիլ Սաֆարովի վաղաժամ ազատ արձակման գործով այս երկրները պետք է բացատրություն տան ՄԻԵԴ-ին: Սպանված հայ սպայի հարազատների հայցը դատարանում էր ավելի քան 3 տարի: Շահերը եվրոպական դատարանում ներկայացնում են Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը, Legal Guide հայկական ընկերությունը և Նազելի Վարդանյանը:
ՄԻԵԴ-ը պատասխանող կողմերին ժամանակ է տվել մինչև մայիս: