Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհավորել է փոխգնդապետ Պիրոսկային Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռումինիայի հետ պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը հաստատել են համագործակցության զարգացման պատրաստակամությունը և պայմանավորվել են 2016 թվականի համար մշակել պաշտպանական բնագավառում համագործակցության իրատեսական ծրագիր:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: