ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կարծես հասկացել է, որ ՀԱԿ-ի հակմեջ լինելուց հետո անիմաստ է խոսել, ուր մնաց թե մեկնաբանել ՀԱԿ-ի մասշտաբով իրենց չգտած հակիստներին: «Հեռախոսազանգերից ու լրագրողների հարցերից առհասարակ չխուսափող Արամ Մանուկյանը ներկայում լսելով ՀԱԿ անունը հենց նոր «լիմոն կերած» դեմքի արտահայտությունով պատասխանում է. «Ես որևէ մեկնաբանություն չունեմ»: Դե ինչպես ասում են, լավ է ուշ, քան` ավելի ուշ: Մանուկյանը, կարծես, գլխի է ընկել, որ նյարդերը հարկավոր է խնայել ու հեռու մնալ սեփական խմբակցությունից: Եվ բացի այդ, պետք չէ մոռանալ, որ ՀՀՇ վարչության շատ անդամներ աշխատանք են գտել Բագրատյանի շտաբում, մինչդեռ Արամ Մանուկյանը այդպես էլ չի կողմնորոշվել` ում սատարի ու ինչպես մեկնաբանի սեփական կուսակցության «դասալիքների»` Բագրատյանին պաշտպանելու մտադրությունը»,- գրել է «Իրավունքը»:
Արամ Մանուկյանը այդպես էլ չի կողմնորոշվել` ում սատարի


