Բունդեսլիգայի 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր «Ինգոլշտադտին»:
Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:
Տուխելի սաներից դուբլի հեղինակ դարձավ թիմի գաբոնացի հարձակվող Օբամեյանգը (77, 86):
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր, խաղաց առանց փոխարինման և 84-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:
Հավելենք, որ այս հանդիպումից հետո Դորտմունդի «Բորուսիան» 44 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է և 5 միավորով զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային»: