Ճապոնական Active Lab կազմակերպությունը ստեղծել է ինտերակտիվ ծրագիր, որը թույլ է տալիս փորձարկել յուրաքանչյուր հագուստ առանց դրան դիպչելու: Հաճախորդների առաջ գտնվում է հայելու տեսքով մեծ էկրան, որտեղ պատկերվում է վիրտուալ եռաչափ կրկնօրինակ: Համակարգչային ծրագրի օգնությամբ ձեռքի մեկ շարժումով հնարավոր է ընտրել անհրաժեշտ հագուստը: Ավելի մանրամասն ներկայացված է տեսանյութում: Այս մասին գրում է Mirfaktov-ը: