Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում պահպանել է չորրորդ տեղը: Հայ գրոսմայստերն ունի 2792 վարկանիշ:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել նաև Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը (45) և Սերգեյ Մովսեսյանը (98):

 

Լավագույն 10-յակը հետևյալ տեսքն ունի.

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2844 վարկանիշ

2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2801 վարկանիշ

3. Անիշ Գիրի (Հոլանդիա) - 2801 վարկանիշ

4. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2792 վարկանիշ

5. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – 2787 վարկանիշ

6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 2787 վարկանիշ

7. Մաքսիմ-Վիշյե Լագրավ (Ֆրանսիա) - 2785 վարկանիշ

8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2784 վարկանիշ

9. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2800 վարկանիշ

10. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2773 վարկանիշ