«Մոդեռն Էքսպրեսս» վնասված նավը, որը անկառավարելի է դարձել Ատլանտյան օվկիանոսում, շարժվում է դեպի ֆրանսիայի ափեր: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի ծովային վերահսկողությունից:
Սակայն, դեռ հույս կա, որ Բիսկայան ծովածոցում լողացող նավի կառավարումը կվերականգնվի, մինչև դրա ափին մոտենալը:
«Մոդեռն Էքսպրեսս»-ը Պանամայում գրանցված առևտրային նավ է, որը սկսել է թեքվել բեռի տեղաշարժման պատճառով:
Արդյունքում, նավի անձնակազմի 22 անդամները տարհանվել են ուղղաթիռի օգնությամբ: Արդեն մի քանի փորձ իրականացվել է նավը կանգնելցնելու, սակայն ապարդյուն: