Դեռևս շարունակվում է ճշգրտվել կիրակի օրը Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը: Այսօրվա դրությամբ հաղորդվում է 76 զորի և 11 վիրավորի մասին: Ավելի վաղ նշվում էր 59 սպանվածի և 120 վիրավորի մասին:
Ինչպես տեղեկանում ենք РИА Новости-ից, ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել հունվարի 31-ին՝ Սիրիայի արվարձաններից մեկում: Դամասկոսում 3 պայթյուն է որոտացել:
Վկաների խոսքերով, զինվորական հագուստով 2 տղամարդ կանգնեցրել են զինյալների ավտոբուս, ովքեր պայքարում են կառավարական ուժերի հետ միասին: Նրանք կարողացել են ներս մտնել՝ փաստաթղթերի ստուգման պատրվակով: Այնուհետև պայթյուն է որոտացել:
Քիչ անց, մոտակայքում երկրորդ պայթյունն է տեղի ունեցել: Ահաբեկչության վայր են ժամանել ոստիկաններն ու շտապ օգնության աշխատակիցները, երբ և տեղի է ունեցել նաև 3-րդ պայթյունը: Օդ է բարձրացե մոտակայքում կայանված տաքսիի մեքենան: