Շոպեն

Ծով: Քամի: Թռչուններ: Անվերջ գնում է գնացքը: Ծով: Վագոնում նստած աղջիկը հայացքը չի կտրում իր սուրճի բաժակից: Այն խոսում է նրա հետ: Անվերջ գնում է գնացքը: Երևի նա չունի կայան: Ծով: Սուրճի բաժակի վրա անընդհատ ընկնում են արևի փոքրիկ ճառագայթները: Քամի: Աղջիկն արձակում է մազերը: Թռչունների երամ: Չունի գնացքը կայան: Վազում են վագոնները: Վազում է ծովը: Գնացքի պատուհանում վազում են ծառերը, վազում են գյուղերը, վազում են հոգիները: Եվ նորից արև: Արևի փոքրիկ շողերն ընկնում են սուրճի բաժակի վրա: Թվում է, նոր էր գնացքը սկսել շարժվել, և...կանգառ: Ծով: Անվերջ գնացող մի ուրիշ գնացք: Թռչուններ: Քամի: Ծով:

Հեղինակ՝ Մանե