Այն, որ Հեյդար Ալիևը թաքուն խմում էր հայկական կոնյակ այլևս թաքցնել հնարավոր չէ: Օրերս գաղտնազերծվել է մի պատմություն, որտեղ հստակ ուրվագծվում է նրա մոլուցքը հայկական կոնյակի նկատմամբ: Ասում են մոլուցքը փոխանցել է որդուն: Թաքուն ու հաճախ հայկական կոնյակ է խմում նաև որդի Ալիևը: Իլհամի առանձնասենյակում, ասում են, նույնպես միշտ հայկական կոնյակ կա: Հայկական էլիտան էլ սիրում է ադրբեջանական խավիար, նույնիսկ հայեր կան, որ երանությամբ են հիշում ադրբեջանական մուղամ հնչեցնող հայկական ռադիոյի ժամանակները: Աննա Բալյանը վեր է հանել Բաքվի նախագահականի կուլիսային պատմություններն ու Բելառուսական պատվիրակության հետ Երևանում գտնվող ադրբեջանցի գործարարի հետ քննարկել հակառակորդ երկրների ընդհանրություններն ու տնտեսական շահերը: