Փետրվարի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց վերջին մարզումը Լյուքսեմբուրգի ընտրանու հետ մրցավեճից առաջ: Ինչպես և երեկ, թիմը մարզվեց Վալանսի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մարզումից առաջ «Հոմենըթմեն» թիմի ֆուտբոլիստները լուսանկարվեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այնուհետև թիմն անկացրեց լիարժեք մարզում, որի ընթացքում կայացավ նաև երկկողմանի խաղ: Թիմակիցների հետ մարզվել է նաև Ռոման Բերեզովսկին, ով այսօր ժամանել է Վալանս:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: