ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվում է մեկաբանել իր պաշտոնանկության մասին լուրերը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հադիպման ընթացքում նախարարն ասաց. «Չեմ ուզում մեկնաբանել այն, ինչ գրում է մամուլը, հերքում է մամուլը, ինքներդ մեկնաբանեք ձեր գրածները»:
Նախարարը հրաժարվեց մեկնաբանել նաև իր` դեսպան նշանակվելու մասին լուրերը:
Հիշեցնենք` ըստ շրջանառվող լուրերի` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում հնարավոր է ԿԳ նախարարի պաշտոնը տրվի Դաշնակցությանը: