Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ այսօր ՀՀԿ-ն իր առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, պատրաստվում է երևանյան ռեստորաններից մեկում նշել մայիսի 1-ը: Հավաքին ներկա է լինելու ՀՀԿ ողջ վերնախավը: Ըստ որոշ տեղեկությունների, այդ հավաքի (ժամանակ հստակեցվելու է ապագա կառավարության նախնական կազմը:
Այդ կազմը որևէ փոփոխության թերևս չի ենթարկվի, եթե այս կիրակի օրը տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ անակնկալներ չգրանցվեն: Նույն աղբյուրները հայտնում են, որ այսօր կուսակցական շրջանակում «հրապարակվելիք» ապագա կառավարության կազմը որոշակի փոփոխությունների կենթարկվի միայն, եթե Հանրապետականը Բարգավաճի հետ կոալիցիա ձևավորի: Այդ պարագայում խոսքը կարող է գնալ 3-5 նախարարացուների փոփոխության մասին,-գրում է «ՀԺ»-մ:


