«Հրապարակը» գրում է, թե ՀՀԿ-ում աժիոտաժը հասել է գագաթնակետին: ՀՀԿ «կենտրոնակայանի» առջեւ «գոլդ» համարներով «գոլդ» մեքենաներ են կայանված, օրը երկու անգամ հին «գվարդիայից քշված» երիտգվարդիան «լայնամասշտաբ» շտաբային նիստեր է անցկացնում, սակայն չկա «նախկին էնտուզիազմը»:

ՀՀԿ պատի տակ այլեւս չես տեսնի ՀՀՇ-ՀՀԿ Գեւորիկին, որին նախորդ բոլոր ընտրություններին հին գվարդիան «բարլուսախառը» «մուծվում», նոր էր շենք մտնում:  Գեւորիկին հանդիպեցինք քաղաքի փողոցներից մեկում: Մի տեսակ ծերացել ես, Գեւոր, ինչո՞ւ: «Դու էլ ես ծերացել... կեցցե մեր նախագահը` Սերժ Սարգսյանը»: Բայց վերջին շրջանում ՀՀԿ-ում չես երեւում, օլիգարխիկ չէ ՀՀԿ շտաբն այլեւս, դրա՞ համար: «Ոչինչ, ոչինչ. Ազգային ժողովում գործս եռում է, ընդեղից եմ գալիս, մինչ ամառ հլը լավ կլինի»:

Փաստորեն, ՀՀԿ թեւերի էս կռվում դու հին գվարդիայի` Արգամիչի կողմի՞ց ես: «Ա-յո՛, այո»: Չե՛ս սիրում Շարմազանովին-Աշոտյանին: «Չէ»: Փող չեն տալիս նրանք ընկեր Բագրատի նման, դրա՞ համար: «Էտի գաղտնիք ա, թող մնա իմ մեջ»: