«Հրապարակ» թերթը գրում է.

«Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն, մեր տեղեկություններով, 2 թեկնածություն է քննարկում՝ մեկը նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանի, մյուսը՝ դաշնակցական Դավիթ Երիցյանի: Դեռևս 2000-ականներից Արագածոտնը համարվում էր դաշնակցական մարզ, Գյոզալյանից առաջ էլ այդ պաշտոնում Հրայր Կարապետյանն էր: Մարզպետներն աչքի ընկնող բոլոր պոստերում նշանակել էին իրենց կուսակիցներին, գյուղապետերի թվում էլ քիչ չէին ՀՅԴ-ականները:

Արագածոտնի մարզում նրանց ազդեցությունն սկսեց թուլանալ 2006-ից, երբ գլխավոր դատախազ, ծնունդով ապարանցի Աղվան Հովսեփյանը որոշեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել և դա սկսեց հարազատ մարզից: Որոշ ժամանակ մարզում իրար էին բախվում դաշնակցականների և դատախազի թիմակիցների շահերը: Ասում են՝ հիմա էլ է բախումն անխուսափելի լինելու»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: