Եվ այսպես, զինդատախազությունը ստուգել է բոլոր սիթիները, ինչպես նաև զորամասներն ու պարենային պահեստները, ինչի արդյունքում վաճառքի համար չնախատեսաված այս ապրանք է հայտնաբերվել խանութներում, ոչ էլ դրա պակասորդ՝ զորամասերում ու պարենային պահեստներում։
Ու եթե երկրորդին մի քիչ թերահավատորեն եմ մոտենում, ապա սիթիում չլինելու պնդմանը հավատում եմ։ Հավատում եմ մի պարզ պատճառով․ չեմ պատկերացնում, թե էդ ինչքան պետք ա կոխած լինեին խտացրած կաթ, որ կարողանային Սիթիի համար ադեկվատ խմբաքանակ տալ։ Ակնհայտ է չէ՞, որ էն տեղ 1-2 արկղով բան չեն պատվիրում։
Սակայն այս մասին չէ, որ ուզում եմ գրել։
Տեսա՞ք, թե ինչ պատրաստակամությամբ հանրությունը հավատաց, որ Սամվել Ալեքսանյանը (Yerevan City-ն) նման ստորության է ունակ։ Արդյո՞ք դրանում մեղավոր է հասարակությունը։ Չէի ասի։ Ընդհանրապես, այս ողջ պատմության մեջ չգիտես խնդաս, թե լաս ու նույնիսկ խանութների ցանցի պաշտոնական արձագանքը, որի վերջում սպառնում են դատի տալ լրատվամիջոցներին, ովքեր հրապարակել են այս հաղորդագրությունը, ինձ հիշեցնում է Կարգին Հաղորդման սերիաներից մեկը, երբ երկու զոոֆիլ գեղցի ուզում են աղջիկ կպցնեն, էս ասում ա չեմ ուզում ձեզ, որովհետև կենդանիների հետ եք կենակցում ու սկսում ա թվել ցուցակը, իսկ զոոֆիլների մոտ բուռն առարկություն առաջանում ա մենակ էն ժամանակ, երբ աղջիկը հասնում ա բադերին։
Հիմա Ալեքսանյանի դուքյանինն ա։ Մարդը առանձնապես չի էլ թաքցնում, որ ի հեճուկս սահմանադրությանն ու օրենքների, ինքը՝ լինելով ԱԺ պատգամավոր, զբաղվում է բիզնեսով, Սիթիների անունը վաղուց արդեն հանրային գիտակցության մեջ ասոցացվում է կեղծ ալկոհոլի հետ ու ոչ նախանձելի պարբերականությամբ ցանցում հայտնվում են միանգամայն ապացուցված ու հիմնավոր հաղորդագրություններ՝ ժամկետանց ապրանքների ու այլ խախտումների վերաբերյալ։ Ու էս ամեն ինչի մեջ մեկ էլ տեսնում ես ցասումնալից մի հերքում, որն ակամայից հիշեցնում է «Բադերի՞․․․չէէէէէ, քուր ջան, բադերի հետ անհնար ա» արտահայտությունը։
Իհարկե սիթին իրավունք ունի այդպիսի իրավական գործողություններ ձեռնարկել, եթե համարում է, որ իրենց գործարար համբավին վնաս է հասցվել, սակայն մի խորհուրդ էլ իմ կողմից՝ գործարար համբավը բարձրացնելու համար․ խոսքի կարող եք դադարել Medoff օղու շշերի մեջ, որոնց ապակու վրա փորագրված է Medoff անվանաումը, վաճառել խուժան Medof ու Medov օղիները և նույնն էլ այլ կոնտրաֆակտային բրենդերի մասով․․․
Կոնստանտին Տեր-Նակալյան