Գաղտնիք չէ, որ Հայաստանում երկրպագունորի ամենամեծ բանակն ունեցող երգչուհիներն են Լիլիթ Հովհաննիսյանը և Սիրուշոն: Նրանց տեսահոլովակները մշտապես մեծ դիտողականություն են վայելում և ռեկորդներ են սահմանում: Շատ եմ նկատել , որ նրանց երկրպագուները մշտապես քննարկում են, թե ինչպես դիմեն իրենց սիրելի երգչուհիներին, որպեսզի նրանք ներկայանան համատեղ դուետով: Վերջերս սոց. ցանցերից մեկում մի քվեարկություն տեսա, ըստ որի 9000ից ավել մարդ ցանկացել է տեսնել Լիլիթ Հովհաննիսյանի և Սիրուշոյի դուետը:

Դա շատ սպասված տեսահոլովակ կլինի:

Մենք` Լիլիթի և Սիրուշոյի երկրպագուներս ցանկանում ենք , որ մեր սիրելի երգչուհիները ներկայանան համատեղ հայալեզու ակտիվ տեսահոլովակով, որով նրանք ևս մեկ անգամ կհիացնեն մեզ իրենց տաղանդով և գեղեցիկ ձայնային տվյալներով: Հույսով ենք, որ նրանք մեզ շատ սպասեցնել չեն տա և մոտ ապագայում կիրականացնեն մեր ցանկությունը: