ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«1886թ մայիսի 1-ին Չիկագոյում տեղի ունեցած հանրահավաքից սկսվեց աշխատանքի և աշխատող մարդու կարևորումը աշխարհում:1889 թ Փարիզի կոնգրեսը հայտարարեց այս օրը աշխատավորների օր և առաջարկեց այն դարձնել տոն:Մեր օրերում աշխարհի ավելի քան 140 երկիր տոնում է մայիսի 1-ը:
Հայաստանը այս պահին չէմ կարծում ,որ լիարժեքորեն տոնում է մի տոն ,որը կապված է մեր պետության կարևորագույն խնդրի `աշխատանքի հետ:Աշխատատեղերի բացակայությունը ստիպում է մեր քաղաքացիներին լքել Հայաստանը,մասնագետները չէն կարողանում գոյատևել և պահել իրենց ընտանիքները,լավագույն ուսանողները ձգտում են մեկնել զարգացած երկրներ:Բանվոր հասկացողության և կարգավիճակի մասին էլ չէմ խոսում:Իսկ տոն ունենալ օրացույցում որպես տոն դեռ չի նշանակում,որ մեր հասարակության համար այն իրական տոն է :Վիրտուալ և նոստալգիկ տոն, ցավոք ուրիշ ոչինչ»: