Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում երեկ «Բարսելոնան» ընդունել էր «Վալենսիային»:
Հանդիպումն ավարտվեց 7:0 հաշվով՝ տանտերերի ջախջախիչ հաղթանակով:
Կատալոնական ակումբի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը դարձավ պոկերի (7, 12, 83, 88), արգենտինացի Լեոնել Մեսսին՝ հեթ - տրիկի հեղինակ:
Հավելենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ հետո: