Փետրվարի 3-ի ողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ: Նշված ժամանակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն նախորդ օրերի ձեռնարկած ականանետային հարվածների, հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ կիրառել են հրաձգային զինատեսակներ այդ թվում` գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:
ՊԲ դիրքապահ անձնակազմը հիմնականում ձեռնպահ է մնում համարժեք գործողություններից և զսպիչ քայլերի է դիմում խիստ անհրաժեշտության դեպքում: