Մեքսիկայի ամենահայտնի զբոսաշրջանային քաղաքը՝ Ակապուլկոն,վտանգավոր վայր է դարձել: 7 տուրիստներ, որոնք եկել էին հանգստանալու այնտեղ,ենթարկվել են խմբակային բռնաբարության: Տուրիստներն ազգությամբ իսպանացիներ են եղել: Վերջիններիս ամառանոց է խուժել 10 հոգանոց խումբ, որը զինվածէ եղել:
Դեպքից հետո տուժածները դիմել են ոստիկանություն:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ Ակապուլկոյում, երբ հարձակվում են տուրիստների վրա: 3 շաբաթ առաջ հայտնաբերվել էր 25-ամյա մի տղամարդու դի, որը հետագայում պարզվել է Ուկրանիայի քաղաքացի էր և եկել էր Մեքսիկա հանգստանալու,- տեղեկացնում է newsru.com-ը: